Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են 
համագործակցության ընդլայնման ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն օգոստոսի 9-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ կրթության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի պետ Լուսինե Քոչարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Դավիթ Համբարյանը երախտագիտություն է հայտնել ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության համար։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԻ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ապահով սենյակների տիպային նախագծերի ստեղծումը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի դիմակայության, դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքացիական պաշտպանության պաշտոնական շինությունների տեղակայման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԻՆ-ի աջակցությամբ մշակել դպրոցների անվտանգության չափորոշիչներ և այդ չափորոշիչներով Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում ստեղծել տիպային ապահով սենյակներ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Դավիթ Համբարյանը հույս է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]