Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Իդրամ»-ի աջակցությամբ կայացավ 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների, նրանց ընտանիքների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը

«Իդրամ»-ի աջակցությամբ կայացավ 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների, 
նրանց ընտանիքների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի Տանը կայացավ «Կյանքից ամուր» ֆիլմի ցուցադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը պատմում է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների մասին։

LC production-ի հիմնադիր, «Կյանքից ամուր» ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանը նշեց, որ ֆիլմը նվիրված է այն մարդկանց, ովքեր պատերազմում կորցրել են ամենաթանկն ու ամենաշատը, սակայն չնայած դրան պայքարում են, գործում, ստեղծում, աշխատում, ապրում և ապրեցնում:

«Ֆիլմը ստացվեց, քանի որ մեզ աջակցեց «Իդրամ»-ը: Այն մարդիկ, ովքեր «Մի դրամի ուժը» գաղափարի հեղինակներն են, աջակցեցին հենց այս նախագծին, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը և օգտակար գործ անելու մեծ ցանկությունը»,- նշեց Մկրտչյանը:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի համոզմամբ՝ ֆիլմի գլխավոր ասելիքը այն մասին է, որ անգամ ամենադժվար իրավիճակներից հետո մարդն ի վիճակի է վերածնվել, նոր գաղափարներ ստեղծել, իր հետևից հասարակություն տանել:

«Մեր կարծիքով՝ ֆիլմի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս այն դրականը ուժը, որն իրենց մեջ կարողացել են գտնել պատերազմի բովով անցած հերոսները: Նրանք ոչ միայն վերածնվել են, այլև օգնել ուրիշներին վերականգնվել և լիարժեք կյանք մտնել: Հենց դա է պատճառը, որ «Իդրամ»-ը որոշեց կանգնել ֆիլմի կողքին, որովհետև «Մի դրամի ուժը» ևս մեր հավաքական կամքի մեջ է»,- ասաց Վարդևանյանը:

Ֆիլմի ռեժիսոր Տաթև Մկրտչյանը նշեց, որ ֆիլմը բաղկացած է 4 գլխից. սկիզբ, հույս, սեր, կարոտ: Այն հարցազրույցների շարք է, ունի 4 հերոս, իսկ հերոսների ապրածը մասնագիտական տեսանկյունից վերլուծող հոգեբանը նրանց միջև կապող օղակ է հանդիսանում:

«Ծանր օրերից հետո կա կյանք, կա ապրելու ցանկություն: Հասարակությունը կարծում է, որ մենք՝ վիրավորներս, չունենք ապրելու ցանկություն, հիասթափված ենք: Ֆիլմը կկոտրի այդ կարծրատիպը:  Էական չէ՝ ինչ ունակություններ ունես, ինչ իրավիճակում ես, կյանքը շարունակվում է ու այն պետք է գեղեցիկ գույներով ներկես»,- նշեց ֆիլմի հերոսներից Սեյրան Սաղոյանը:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն էր, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը: MetaGait-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ:

Օգոստոս ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակվող բոլոր «մի դրամների» գումարը կուղղվի «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]