Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դատախազությունը խուզարկել Է Պերուի նախագահի նստավայրը. Erepepe

 Դատախազությունը խուզարկել Է Պերուի նախագահի նստավայրը. Erepepe
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի դատախազության աշխատակիցները խուզարկություն են կատարել Կառավարության պալատում, որը նախագահ Պեդրո Կաստիլիոյի պաշտոնական նստավայրն Է, կոռուպցիայի կասկածանքով նրա քենուն ձերբակալելու նպատակով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է տեղական Erepepe ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Ենիֆեր Պարեդեսը հետախուզման մեջ Է կոռուպցիայի եւ ազդեցության վաճառքի կասկածանքով, որը վնաս Է հասցրել պետությանը: Գերատեսչության աշխատակիցները Պարեդեսին չեն գտել երկրի ղեկավարի նստավայրում:

Իրավապահները նախագահի 27-ամյա ազգականուհուն հետախուզում են հայտարարել համացանում այն տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ նա, ենթադրաբար, հանրապետության բնակավայրերից մեկի բնակիչներին համոզում Է համաձայնվել ջրի մաքրման համակարգերի նախագծի իրականացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]