Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. Reuters

 Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի եւ Թայվանի շուրջ 20 նավեր օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ շարունակում են մնալ Թայվանի նեղուցի այսպես կոչված կենտրոնական գծի մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով՝ ՉԺԱԲ-ի ռազմածովային ուժերի մի քանի նավեր շարունակում են գործել նաեւ կղզուց դեպի արեւելք ընկած ջրատարածքում: Ինչպես նշում են դիտորդները, դա նշանակում Է,որ Պեկինն առայժմ չի պատրաստվում դադարեցնելու վարժանքները տարածաշրջանում: ՉԺԱԲ-ի հրամանատարությունը, ինչպես նաեւ Թայվանի պաշտպանական գերատեսչությունն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական մեկնաբանություններով այժմ ստեղծված իրադրության առիթով:

Չինաստանի զնված ուժերն օգոստսի 4-ին սկսել են հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Թայվանի ջրատարածքի վեց գոտինեում: Դրանք պետք Է ավարտվեին կիրակի օրը, բայց երկարաձգվել են անորոշ ժամանակով: Վարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]