Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի

Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներեք մարդ վնասվածքներ են ստացել Ղրիմի արեւմուտքում Նովոֆյոդորովկա առողջարանային ավանի մերձակայքում գտնվող օդակայանի զինամթերքների դետոնացիայի հետեւանքով:Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին լրագրողներին հաղորդել են հանրապետութան առողջապահության նախարարությունում:

«Օգոստոսի 10-ին ժամը 08:30-ի դրությամբ Սակիի շրջանի Նովոֆյոդորովկա քաղաքատիպ ավանում պատահարի հետեւանքով 13 մարդ Է տուժել եւ մեկը՝ զոհվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ տեղի շրջանային հիվանդանոցը ամբուլատոր օգնություն Է ցուցաբերել տասը տուժածների, այդ թվում՝ երկու անչափահասների: Նրանք բոլորը թեթեւ վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը շարունակում Է ստացիոնար բուժումը: Երկուսն ինքնուրույն օգնության են դիմել Սիմֆերոպոլի շտապ բուժօգնության թիվ 6 հիվանդանոցում եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո ուղարկվել են տուն: Ավելի վաղ հաղորդվել Էր ինը տուժածների մասին:

Օգոստոսի 9-ին Ղրիմի «Սակի» ռազմական օդակայանում պայթել Էին ավիացիոն զինամթերքները: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, օբյեկտի վրա կրակային ազդեցություն չի գրանցվել եւ օդակայանում ավիացիոն տեխնիկան չի վնասվել: Պաշտպանության նախարարության աղբյուրը հրշեջ անվտանգության կանոնների խախտումն Է համարել զինամթերքների պայթյունի պատճառի հիմնական վարկածը: Դիտավորյալ ներգործության նշաններ դրանց պայթեցման համար չկան: Տեղի իշխանությունների տվյալներով՝ սահմանվել Է շրջափակման հինգկիլոմետրանոց գոտի: Մերձակա տներից տարհանվել Է շուրջ 30 մարդ: Հաշվում Է վնասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]