Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Չինաստանը 16 արբանյակ Է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համար

Չինաստանը 16 արբանյակ Է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը տարբեր նպատակների համար Երկրի արեգակնային-սինխրոն ուղեծիր Է դուրս բերել 16 առեւտրային արբանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): «Օգոստոսի 10-ին Պեկինի ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 08:50-ին) «Չանչժեն-6» կրող հրթիռը մեկնարկել Է Տայյուանի տիեզերակայանից:

Հաջողությամբ արեգակնային-սինխրոն ուղեծիր են դուրս բերվել 16 առեւտրային արբանյակներ. առաքելությունը համարվել Է միանգամայն հաջող»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ: Կորպորացիայի տվյալներով՝ բոլոր 16 արբանյակները մշակվել եւ ստեղծվել են Changguang Satellite Technology ընկերության կողմից:

Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում Է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար: Նաեւ ուղեծիր են ուղեւորվել «Յունյաո-1» շարքի արբանյակային ապարատներ, որոնցից յուրաքանչյուրը հանդերձված Է երկարալիք ինֆրակարմիր ընդգրկույթի խցիկով, դրա օգնությամբ ապարատը կկարողանա ուսումնասիրել եւ հետեւել Երկրի մթնոլորտի փոփոխություններին, ինչպես նաեւ անցկացնել օդերեւութաբանական հետազոտություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]