Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դանիան 130 հրահանգիչների կուղարկի Բրիտանիա ուկրաինացի զինվորների վարժեցման համար

Դանիան 130 հրահանգիչների կուղարկի Բրիտանիա ուկրաինացի զինվորների վարժեցման համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 130 դանիացի զինվորական հրահանգիչներ մոտ ժամանակներս կմեկնեն Մեծ Բրիտանիա այնտեղ ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Jyllands-Posten թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Դանիայի պաշտպանւթյան նախարար Մորտեն Բյոդսկովը:

Վարժանքների բուն ծրագիրը կազմակերպում են բրիտանացի զինվորականները: Այն նախատեսված Է «առանց կամ սահմանափակ մարտական փորձով» զինվորների պատրաստման համար: Դանիայի կառավարությունը դրա համար տրամադրել Է 100 միլիոն դանիական կրոն (15,1 միլիոն դոլար): Բյոդսկովի խոսքով՝ քննարկվում Է ուկրաինացիների վարժեցման հարցը նաեւ հենց Դանիայում:

«Առաջին հերթին, մենք կառաջարկենք ուկրաինացի հրամանատարների պատրաստում. կոնսուլտացիաներ եւ հրահանգներ: Միաժամանակ մենք Ուկրաինայի հետ կսկսենք երկխոսություն նրա տարածքային պաշտպանության ընդլայնման եւ ամրապնդման շուրջ»,- պամել Է պաշտպանության նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]