1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայում անոմալ տապի պատճառով հուլիսին չափից ավելի մահ Է արձանագրվել

Իտալիայում անոմալ տապի պատճառով հուլիսին չափից ավելի մահ Է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ամռանը Ապենիններում անոմալ տապի պատճառով հուլիս ամսի առաջին երկու շաբաթվա ընթացքում չափից ավելի մահ Է արձանագրվել (21 տոկոս): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իտալիայի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ երկրի 33 խոշոր քաղաքներում, որտեղ իրականացվում Է մշտական բժշկական մոնիթորինգ, հունիսին չափից ավելի մահացությունը կազմել Է 9 տոկոս, իսկ հուլիսի առաջին կեսին՝ 21 տոկոս:

Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հունիսին օդի ջերմաստիճանն Իտալիայում 3 աստիճանով գերազանցել Է միջին վիճակագրական ցուցանիշը, իսկ հուլիսի սկզբին Ապենիններում արդեն գրանցվել Է 37-40 աստիճան: Զեկույցում նաեւ նշվում Է, որ, Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով, այս ամռանը կլիմայական փոփոխությունների պատճառով գրանցված ռեկորդային ջերմաստիճաններն ապագայում նորմա կդառնան Միջերկրածովյան տարածաշրջանում:

Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, դարի կեսերին գլոբալ տաքացումը կարող Է հանգեցնել մոլորակի վրա 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Անցած շաբաթ Մթնոլորտի եւ կլիմայի հետազոտությունների ազգային ինստիտուտի (Isac) մասնագետները հայտնել են, որ 2022 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում Իտալիայում գրանցվել են այդչափ բարձր ջերմաստիճաններ, որ այս տարին կարող Է ամենաշոգը դառնալ Ապենիններում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]