«Լրագրողներ առանց սահմանների» մամուլի ազատության զեկույցում Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում
16:04, 10 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում աշխարհում մամուլի ազատության առումով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության 2022 թվականի զեկույցը, որում Հայաստանը բարելավել է իր դիրքերը միանգամից 12 հորիզոնականով՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ հորիզոնական:
Այսպիսով՝ Հայաստանը 51-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Իրանը՝ 178-րդը:
Նշվում է նաև, որ չնայած բազմակարծիք միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները մնում են բևեռացված։
Հայաստանը հետխորհրդային տարածքում զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում