Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հազարից ավելի հրշեջներ եւ 11 թռչող ապարատներ են պայքարում հրդեհների դեմ Ֆրանսիայի հարավ - արեւմուտքում

Հազարից ավելի հրշեջներ եւ 11 թռչող ապարատներ են պայքարում հրդեհների դեմ Ֆրանսիայի հարավ - արեւմուտքում

 ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարից ավելի հրշեջներ, ինն ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ են ներգրավված անտառային հրդեհների մարման համար Ֆրանսիայի հարավ - արեւմուտքում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանենն իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կրակի դեմ պայքարի համար, որը վերսկսվել Է Ժիրոնդի եւ Լանդերի դեպարտամենտներում եւ արդեն ոչնչացրել ավելի քան 6 հազար հեկտար անտառ, ես որոշում ընդունեցի ուժեղացնել հրշեջների խմբավորումը,- գրել Է Դարմանենը:- Կրակի դեմ պայքարին մասնակցում են հազարից ավելի հրշեջներ, 9 ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, որոնք սարքավորված են ջրանետման համար համակարգերով»: Ինչպես ճշտել են Ժիրոնդի պրեֆեկտուրայում, կրակի տարածման սպառնալիքի պատճառով տարհանվել Է շուրջ 6 հազար մարդ: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել Է 16 տուն:

Ծանր իրավիճակի մասին իրազեկված Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը «զեկուցումներ Է ստանում յուրքանչյուր երկու ժամը մեկ», ճշտել Է հեռուստաալիքը: Հրդեհի տարածմանը նպաստում են շոգ եղանակը եւ քամին: Տարեսկզբից կրակը ոչնչացրել Է ավելի քան 47 հազար հեկտար անտառ, «ինչը ռեկորդային ցուցանիշ Է ֆրանսիայի համար վերջին 15 տարվա ընթացքում»: Նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել Է 2019 թվականին, երբ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 43,5 հազար հեկտար անտառ, ճշտւմ Է BFM-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]