Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկները հանդիսավոր երդում են տվել. նրանց շարքերում է նաև հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը

ՀՀ ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկները հանդիսավոր երդում են տվել. նրանց 
շարքերում է նաև հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։

Պաշտպանության նախարարության տարածած լուսանկարներից երևում է, որ հանդիսավոր երդում տված նորակոչիկների շարքերում է նաև նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում կայացրած հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը, ով Հայկական բանակ է զորակոչվել հուլիսի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]