Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն համաշխարհային անվտանգության մասին խոսելիս կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից

ԱՄԷ-ն համաշխարհային անվտանգության մասին խոսելիս կլիմայի փոփոխությունը 
համարում է իր առաջնահերթություններից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը դասվում է աշխարհի ամենակարևոր խնդիրների շարքում, որը սպառնալիք է ստեղծում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար տնտեսական, հասարակական, բնապահպանական կյանքի տարբեր ասպեկտների վրա ունեցած բացասական հետևանքների պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, մտահոգիչ հետևանքներն ի հայտ են գալիս ջերմաստիճանի տատանումների՝ բարձրացումների և իջեցումների ժամանակ, քանի որ ավելանում են հրդեհները, ջրհեղեղներն ու երաշտի դեպքերը։

Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ ուշադրություն է դարձրել այս խնդրին, ինչն արտացոլվել է երկրի ներքին քաղաքականության մեջ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականություն որդեգրելու, կանաչ տնտեսության վրա կենտրոնանալու, ինչպես նաև էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ՝ հատկապես  վերականգնվող էներգիայի  զարգացման միջոցով։ Մայրաքաղաք Աբու Դաբիում է գտնվում Վերականգնվող էներգիայի միջազգային  գործակալության (IRENA) կենտրոնակայանը:

Կլիմայի տարածաշրջանային շաբաթ 2022-ի պաշտոնական բացման ժամանակ, որն առաջին անգամ է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ԱՄԷ արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիայի նախարար Սուլթան Ալ-Ջաբերը հաստատել է, որ համաշխարհային անվտանգության մասին խոսելիս Էմիրությունները կլիմայի փոփոխությունը համարում է իր առաջնահերթություններից մեկը, ուստի որդեգրել է գործընկերության վրա հիմնված մեթոդաբանություն և կենտրոնացել կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ավելի խոցելի երկրներում նախագծերի ֆինանսավորման վրա։

Այս համատեքստում ԱՄԷ-ն 2017-2022 թթ. ընթացքում շուրջ 163 միլիոն դոլարի չափով օգնություն է տրամադրել կլիմայի փոփոխության՝ ջրհեղեղների, երաշտների հետևանքով տուժած ավելի քան 40 երկրների։ Երաշտից տուժած Աֆրիկա մայրացամաքին տրամադրվել է օգնության  ամենամեծ բաժինը, որը կազմել է շուրջ 85 միլիոն դոլար։ Բացի այդ, վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի աջակցության նպատակով ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի, ինչպես նաև՝ «Աբու Դաբիի ապագայի էներգետիկայի ընկերության» (Մասդար) միջև  ստեղծվել է 100 միլիոն դոլարի չափով ռազմավարական գործակցություն, որը հատկացվել է խաղաղօվկիանոսյան և կարիբյան տարածաշրջային երկրներին, որոնք տուժել են կլիմայի փոփոխության հետևանքներից։

ԱՄԷ-ն արդյունավետ մասնակցություն է ցուցաբերում շրջակա միջավայրի, կլիմայի, քաղաքականությունների, որոշումների վերաբերյալ համաշխարհային երկխոսության համաժողովների ընթացքում։ Այդ թվում կարել է նշել կանոնավոր կերպով կազմակերպվող «Աբու Դաբիի կայունության շաբաթը», որին մասնակցում են միջազգային հաստատություններ թե մասնավոր ոլորտից, թե քաղաքացիական ու ակադեմիական շրջանակներից, ինչպես նաև «Զայեդի կայունության մրցանակը», որի նպատակն է խրախուսել ընկերություններին, կազմակերպություններին ու դպրոցներին։

ԱՄԷ-ն 2023 թ․-ին «Էքսպո Դուբայ քաղաքում» կհյուրընկալի Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի 28-րդ նստաշրջանի (COP28) մասնակից երկրների կոնֆերանսը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]