Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Ուկրաինային զենք կմատակարարի «որքան որ պահանջվի». Պենտագոն

 ԱՄՆ-ը Ուկրաինային զենք կմատակարարի «որքան որ պահանջվի». Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել Է Լատվիա այցի ընթացքում:

«ԱՄՆ-ը զգալի օգնություն Է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը: Բայց մենք գրեթե 50 երկրների շարքում ենք, որոնք միասին աշխատում են այն բանի վրա, որպեսզի ռեսուրսներ գտնեն, շարունակեն աջակցություն ցուցաբերել: Մենք տրամադրված ենք օգնել Ուկրաինային, նրան սարքավորում եւ տեխնիկա տրամադրել… տարածքը պաշտպանելու համար… Մենք դա անելու ենք որքան որ պահանջվի»,-ասել Է Օսթինը:

Հեռարձակումն իրականացրել Է Պենտագոնի կայքը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ավելի վաղ հայտարարել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը՝ երկարացնելով կիեւյան ռեժիմի հոգեվարքը եւ բազմապատկելով զոհերը:

ՌԴ-ն ավելի վաղ բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար,  Ռուսաստանի համար օրինական նպատակ կդառնան: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական հետեւանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am