Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՀՀ առաքման ծառայություններ մատուցող Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՀՀ առաքման ծառայություններ մատուցող Globbing, ONEX և 
Ber-Ber ընկերությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

«Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները»,- ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]