Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար ձերբակալել են երեք տղամարդու

Ոստիկանները զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար ձերբակալել են երեք 
տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում օգոստոսի 9-ին բացահայտվել է ապօրինի զենք ու թմրանյութ պահելու հերթական դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները Հյուսիսային պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ:

«Վանաձորցիների խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ կոկաին: Ալագյազ գյուղի բնակչի գրպանում ոստիկանները հայտնաբերեցին 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]