1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բորելը եվրոպացիներին կոչ Է արել պատրաստ լինելու «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

Բորելը եվրոպացիներին կոչ Է արել պատրաստ լինելու «վճարելու» Ուկրաինային աջակցելու համար

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացիները պետք Է պատրաստ լինեն այն բանին, որպեսզի «վճարեն» Ուկրաինային աջացելու «գինը»: Այս կարծիքն Է հայտնել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օգոստոսի 11-ին իսպանական El Paվs թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «քաղաքացիները պետք Է պատրաստ լինեն վճարելու գինը, որպեսզի պահպանվի Ուկրաինայի աջակցումը եւ ԵՄ-ի միասնությունը»: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հավելել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունն «ուղղակիորեն վերաբերում Է» Եվրոպային: «Բոլոր պատերազմներն ավարտվում են բանակցություններով,- կարծում Է նա:- Բայց, որ մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական առումով, չի նշանակում, թե ամեն հնարավորը չենք անում բանակցությունների համար»:

«Եվրոպացիները պետք Է պատրաստ լինեն այն բանին, որ կտեսնեն ձգձգվող հակամարտություն քաղաքական լուծումներ որոնելիս»,- հավելել Է Բորելը: Նրա  խոսքով՝ Եվրոպայի հարավի երկրները չպետք Է համերախշխության բացակայություն հանդես բերեն հյուսիսի հետ Էներգետիկական առումով: «Իսպանիան կարող Է շատ բան անել, որովհետեւ նա ունի բնական գազի հեղուկացման՝ Եվոպայի բոլոր կարողությունների մեկ երրորդը,- նշել Է նա:- Մենք (Իսպանիան – ծանոթ. խմբ.) կարող ենք դառնալ Եվրոպայի դարպասները ռուսական գազի այլընտրանքի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]