1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ

Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված 
են․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհաշինարարական ընկերությունները պետական պատվերը իրականացնելու խնդիր ունեն։ Վարչապետն այդ խնդիրը կապեց պետական գնումների համակարգի հետ։

«Երբ նախորդ անգամ քննարկում էինք պետական գնումների հետ կապված համակարգի բարեփոխումների թեման, գաղափար հնչեց, որ որպես գործոն հաշվի առնվի տվյալ փուլում ճանապարհաշինարարական ընկերությունների ծանրաբեռնվածությունը։ Ցավոք, որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերությունները ինքնամոռաց մրցույթների են մասնակցում, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվեր իրականացնելու խնդիր են ունենում։ Իհարկե, եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ սև ցուցակ, բանկային երաշխիք, տուգանք, բայց դա մեզ չի մխիթարում։ Մեզ պետք չէ բանկային երաշխիքը հետ քաշել կամ տուգանել, մեզ ճանապարհն է պետք։ Նման դեպքերը պետք է հստակ վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետև տարօրինակ է։ Ընդ որում, մրցույթը հայտարարվում է հստակ ժամկետով, ընկերությունները մրցույթը հաղթում են առանց խոչընդոտի, բայց մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում ճանապարհները պատշաճ որակով հանձնեն մեզ։ Սա խնդիր է, գնումների համակարգի հետ է կապված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր շինարարական բում է Հայաստանում, ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են։

«Մտավախություն ունենք, որ էլի ինչ-որ ընկերություն պատվերը հաղթելու է և պատվերը չի իրականացվելու, որովհետև տեսնում ենք, թե ինչքան են ծանրաբեռնված։ Այս խնդրի շուրջ պետք է մտածենք և ինչ-որ մի բան անենք»,-  ընդգծեց Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ մի քանի փոփոխություններ են փորձում կատարել գնումների գործընթացի մասով։

«Այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից բավականին շատ խնայողություն են տալիս, կարծում ենք, որ պետք է կրկնակի հսկողություն սահմանել և հասկանալ, թե ինչի հաշվին են նրանք կարողանում այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք իրականացնել։ Մյուս խնդիրն այն է, որ այն, ինչ կառավարությունը ցանկանում է անել, մեր երկրի շինարարական ընկերությունների հզորությունը չի բավարարում դրանք կյանքի կոչելու համար։ Նախորդ տար  33 միլիարդ դրամ հատկացվել էր հիմնանորոգումներին, իսկ մեր շինարարները կարողացան 21 միլիարդ դրամի աշխատանք իրականացնել։ Այս տարի արդեն 60 միլիարդ դրամ ենք հատկացրել, այսինքն՝ երեք անգամ ավելի, բայց այս 60 միլիարդ դրամը հատկացնելուց առաջ թե Կառավարության ծրագրերով, թե գրավոր, թե բանավոր տեղեկացրել են, որ մենք 500 կմ ճանապարհ ենք կառուցում և դա ենթադրում է, որ մեր շինարարները պետք է անընդհատ իրենց հզորությունները մեծացնեն»,- ասաց Սանոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]