Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում կնվազեցնի սուբսիդավորումը և տրամադրվող փոխհատուցումը

Կառավարությունը ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում կնվազեցնի 
սուբսիդավորումը և տրամադրվող փոխհատուցումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ի Կառավարության նիստի ժամանակ ծրագիրը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ ծրագրով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:

«Այս ծրագիրը բավականին հաջող է ընթանում և մեր պլանավորած 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն անցած տարի ունենք 1669,22 հա ինտենսիվ այգու հայտ, իսկ այս տարի 90 հա հայտ ունենք։ Եվ դա մեզ թույլ է տալիս փոքր ինչ մեղմացնել օժանդակության պայմանները՝ նախկինում 2 տոկոս էֆֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն, այժմ մի փոքր քիչ են սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս էֆֆեկտիվ վարկային տոկոսադրույք, իսկ նախկինում 50 տոկոսի հետվճարային բաղադրիչը դառնալու է 30 տոկոս»,- ասաց Քերոբյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]