Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ

Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի 
քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը այցելել է Տրեվինյանո Ռոմանո քաղաք, որտեղ  հանդիպել է  քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկիի և քաղաքային իշխանությունների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում  քննարկվել են Տրևինյանո Ռոմանոյի և Հայաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։

Քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկին ողջույնի խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է ընդունել Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանին: «Ուրախ եմ այսօր այստեղ ընդունել ՀՀ դեսպանին: Մեր փոքրիկ քաղաքում, որի սիրտը ձգված է դեպի Հայաստան՝ Հայաստանից եկած երկու հայրենակիցների՝ Էդուարդո և Մարիո Պարադիսի Ամիրխանյանների շնորհիվ, այսօր՝ ի դեմս տիկին Էլզա Պարադիսի Ամիրխանյանի, ով ներկայացնում է Հռոմի և Հայ համայնքների ասոցիացիան։ Երկու անհատներ, ովքեր իրենց ողջ կյանքն աշխատեցին ի շահ օգնության ու կարիք ունեցողների՝ երբեք չխղճալով իրենց։ Հենց նրանք էլ իրենց գործունեության շնորհիվ  Հայաստանին դարձրին հայտնի ու սիրված այստեղ՝ Տրեվինյանո Ռոմանո քաղաքում»,- ասել է քաղաքապետը։

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին և Տրեվինյանոյի բոլոր բնակիչներին ջերմ և բարեկամական ընդունելության համար: «Ճանապարհին տեսա շրջակա միջավայրը, բնությունը և առանձնահատուկ նմանություն գտա Հայաստանի և  Տրեվինյանոյի միջև, որը նույնպես անմիջական ելք չունի դեպի ծով, բայց ունի գեղեցիկ լիճ, ինչպիսին մեր Սևանա լիճն է: Կարծում եմ, որ պատմությունը առատաձեռն է եղել մեզ հետ՝ հիմք ստեղծելով մեծ համագործակցության համար, մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակութային տեսանկյունից, և ստեղծելով ամուր պայմաններ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նաև  ներկաներին ծանոթացրել է  տարածաշրջանում տիրող իրավիճակին և շնորհակալություն հայտնեց Տրեվինյանո Ռոմանո քաղաքին աջակցության համար։

 

Հանդիպման ավարտին քաղաքապետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է  քաղաքային թանգարան։

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]