Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նեմրա» ռոք խմբի համերգ, սթրիթարտ, սպորտային մրցույթ. Հրազդանը լինելու է երիտասարդական միջոցառումների էպիկենտրոնը

«Նեմրա» ռոք խմբի համերգ, սթրիթարտ, սպորտային մրցույթ. Հրազդանը լինելու է 
երիտասարդական միջոցառումների էպիկենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայաստանի տարբեր համայնքներում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը նշեց, որ միջոցառումները բազմաբնույթ են՝ կրթություն, մշակույթ, ուխտագնացություն, զբոսաշրջային ծրագրեր, համերգներ, ցուցահանդեսներ, բնապահպանություն:

«Ընդհանուր 100-ից ավելի միջոցառումներ են անցկացվելու: Շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ ոչ միայն խոշոր քաղաքներում լինեն միջոցառումներ, ծրագրեր իրականացվեն, այլ հեռավոր համայնքներում: Ցանկը հրապարակված է նախարարության կայքում, կարող եք տեսնել, որ հենց հեռավոր համայնքներից կան առաջարկներ ու ծրագրեր»,-ասաց Վերոնիկա Խորասանյանը:  

Այս տարի միջոցառումների կենտրոնատեղին 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք դարձած Հրազդան քաղաքն է:  Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը նշեց, որ դեռ 2019 թվականից են դիմել տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչումը ստանալու համար, սակայն այդ տարի չի հաջողվել: Քաղաքային իշխանությունը չի ընկրկել ու, բարելավելով քաղաքի ենթակառուցվածքները, իրականացնելով բարեկարգման աշխատանքները, կրկին հայտ է ներկայացրել ու դարձել 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

«Մեր քաղաքը շատ բան ունի ցույց տալու: Հրազդանն ունի այնպիսի պոտենցիալ, որ կարող է հետաքրքիր լինել յուրաքանչյուր այցելուի համար: Նախ մեր քաղաքային այգին՝ եղևնիների պուրակը, որը վերջերս է շունչ առել, բարեկարգվել և դարձել է շատերի սիրելի վայրը: Մեր համայնքն առանձնանում է իր պատմամշակութային ժառանգությամբ՝ դամբարանադաշտային հուշարձան, միջնադարյան եկեղեցական համալիրներ, խաչքարային դաշտեր և այլն»,-ասաց Արմեն Այվազյանը:

Հիմնական միջոցառումները Հրազդան տեղափոխելով՝ խնդիր է դրված մեծացնել քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը, ներգրավել հյուրերի ամենատարբեր քաղաքներից, ինչպես նաև ակտիվացնել տեղի երիտասարդությանը: Միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Սպանդարյան-Երևանյան- Մյասնիկյան փողոցների խաչմերուկում սպորտային, ժամանցային մրցույթով,  այնուհետև Հրազդանի համայնքապետարանում կանցկացվի երիտասարդական նախաձեռնությունների, ծրագրերի լայն իրազեկման հանդիպում-քննարկում: Օրվա ընթացքում սպասվում է սթրիթարտ-վարպետության դաս, քաղաքի պատմամշակութային վայրեր այցելություններ, օրը կեզրափակվի «Նեմրա» ռոք խմբի համերգով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]