Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը վրացի գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը վրացի գործընկերոջն է ներկայացրել STARMUS 
փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով օգոստոսի 10-11-ն Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, STARMUS միջազգային գիտական փառատոնի կազմակերպչական խմբի անդամները աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ վրացի գործընկերներին են ներկայացրել գիտությունն ու մշակույթը կամրջող STARMUS VI միջազգային փառատոնը՝ նպատակ ունենալով ապահովել լայն մասնակցություն հարևան Վրաստանից՝ գիտության հանրայնացմանը միտված այս աննախադեպ փառատոնին։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ԿԳ փոխնախարար Նունու Միցկևիչը հատկապես կարևորել է վրացի գիտնականների հնարավոր մասնակցությունը փառատոնին և նշել, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար։

Նշվում է, որ փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացվեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին նվիրված «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5-10-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]