Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները Դվին գյուղի տներից մեկում թմրամիջոց, հրացան ու զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանները Դվին գյուղի տներից մեկում թմրամիջոց, հրացան ու զինամթերք են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Դվին գյուղի բնակիչներից մեկն իր տանը և բակում պահում է ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են Դվին գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող մոտ 11 գրամ զանգված, ինքնաձիգի փամփուշտներ, առանց համապատասխան թույլտվության հրացան և այլն։

Նշվում է, որ հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել են փորձաքննություններ, իսկ
հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]