Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տիգրան Բարսեղյանի «Սլովան»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Տիգրան Բարսեղյանի «Սլովան»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Սլովան»-ը չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան»-ը մրցեց հունական «Օլիմպիակոս»-ի հետ և զիջեց հետխաղյա  11 մետրանոց հարվածաշարում: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հարվածաշարում առավել դիպուկ էին հունական ակումբի ֆուտբոլիստները` 4:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]