1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ծանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերան

Ծանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերան

ԵՐԵՎԱՆ,12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց  ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ:  Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝  Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրի կոչումով:  Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է ծանրորդը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]