1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետեւանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ պաշտպանության նախարարություն

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետեւանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ պաշտպանության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը:

«Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել Է Զապորոժիեի ատոմային Էլեկտրակայանը»,-հայտնել Է Միզինցեւը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել Է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]