Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի. Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ- ում այդ երկրի նախկին դեսպանի անունից տարածվող հրապարակումներին

Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի. Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ-
ում այդ երկրի նախկին դեսպանի անունից տարածվող հրապարակումներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Սեյեդ Կազեմ Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի:

Իրանի ԱԳՆ-ն նման պարզաբանմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ տարբեր, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում տարածվել են Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով «Թվիթեր»-ում գործող օգտահաշվին հղմամբ նյութեր:

Մասնավորապես, օգոստոսի 11-ին հայկական լրատվամիջոցներում տարածում է ստացել «Թվիթեր»-ում Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով օգտահաշվից մի գրառում, որում նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: «Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», - ասված է գրառման մեջ:

Այս գրառումն ակտիվորեն տարածվել է հայկական լրատվամիջոցներում, նման բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն այս պահին հեռացվել է՝ հիմք ընդունելով իրանական IRNA գործակալության հրապարակումը, որում Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սեյեդ Կազեմ Սաջադին որևէ սոցիալական ցանցում, այդ թվում՝ «Թվիթեր»-ում օգտահաշիվ չունի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]