Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը

 Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան պաշտպանում Է Թայվանի նեղուցում ստեղծված իրադրության շուրջ G7-ի երկրների հայտարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է այցով կղզում գտնվող Լիտվայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ագնե Վայչյուկյավիչյուտեն: Ավելի վաղ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Թայվանի նեղուցում ՉԺՀ-ի «սպառնալից» գործողությունների, մասնավորապես, զորավարժությունների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել Էսկալացման:

«Յոթնյակի» ԱԳ նախարարները նաեւ կարծիք են հայտնել, որ ՉԺՀ-ի «Էսկալացիոն» արձագանքը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին, վտանգում Է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ի պատասխան ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Պեկինը կարող Է վերանայել իր վերաբերմունքը G7-ի երկրների հետ երկխոսության նկատմամբ, եթե նրանք չվերանայեն իրենց դիրքորոշումը Թայվանում ստեղծված իրադրության հարցում: «Լիտվիան պաշտպանել Է G7-ի հայտարարությունը, որն արվել Է անցած շաբաթ»,- հայտարարել Է Վայչյուկյավիչյուտեն, որի խոսքը մեջբերում Է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Լիտվայի քաղաքական գործիչը Թայբեյը համարել Է Վիլնյուսի «շատ մերձավոր բարեկամը» եւ «հուսալի գործընկերը», նշելով, որ երկիրը կշարունակի հնարավորություններ փնտրել Թայվանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանական շուկաների ընդլայնման ուղղությամբ ջանքերի շրջանակներում հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]