Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի և Պակիստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման արարողություն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և Պակիստանի առևտրի նախարար Սեյիդ Նավիդ Քամարը։

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրը կօգնի հասնել երկկողմ առևտրի կարճաժամկետ նպատակին՝ տարեկան 5 միլիարդ դոլարի չափով։

Պակիստանի վարչապետի գրասենյակը հուլիսի 21-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ ապրանքների առևտրի մասին նոր համաձայնագիրը նախատեսում է 261 պակիստանյան և 130 թուրքական ապրանքների մատակարարման արտոնյալ ռեժիմ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]