1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ուրվական» փառատոնն այս տարի կանցկացվի Դիլիջանում

«Ուրվական» փառատոնն այս տարի կանցկացվի Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-25-ը Դիլիջանում կանցկացվի «Ուրվական» փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի գրասենյակից, փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն. ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, անդերգրաունդ ռեփ և այլն։ Մասնակից արտիստների անուններն առաջիկայում կհրապարակվեն։

««Ուրվական»-ն առաջին անգամ կազմակերպվել էր Երևանում։ Այսօր, երբ մայրաքաղաքի ստեղծագործական ենթակառուցվածքն օրեցօր ամրապնդվում է, Հայաստանի մնացած շրջանները դեռ զարգանում են և ավելի մեծ ուշադրության և տնտեսական աջակցության կարիք ունեն։ Դիլիջանը որպես Ուրվական 2022-ի անցկացման վայր ընտրելով՝ փառատոնը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի ամենապատմական, գեղատեսիլ և հյուրընկալ շրջաններից մեկին, այլև նպատակ է դնում ապակենտրոնացնել աշխատանքը»,-նշում են փառատոնի կազմակերպիչները։

«Ուրվական»-ն այս տարի իր առաջ նպատակ է դրել անդրադառնալ առավել արդի և կենսական խնդիրների։

«Քննադատելով երկրների ղեկավարներին, որոնք փորձում են արդարացնել իրենց պատերազմները հանուն խաղաղության արված սպանությունների մասին ստերով, մենք միաժամանակ դեմ ենք արտահայտվում անտարբերությանը և անմարդկայնացնող տրամաբանությանը, որոնցով մարդիկ արձագանքում են այս կոնֆլիկտներին։ Ակտիվ մասնակցության և խորը ըմբռնման միջոցով մենք աշխատում ենք այս փակուղիներից հնարավոր ելքեր գտնել։ Այս տարի «Ուրվական» փառատոնի նպատակն է կառուցել հրապարակային հարթակ, որտեղ կքննարկվեն Հարավային Կովկասի, Հարավարևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում կայսերականության և հետգաղութատիրության խնդիրները։ Մենք ձգտում ենք գաղափարապես չսահմանափակվել մեր տարածաշրջանով և ներկայացնել այդ թվում նաև Հունաստանի, Եթովպիայի և հյուսիսաֆրիկյան երկրների պատմությունները։ Փառատոնում ներկայացված են արտիստներ, ում ստեղծագործական ուղիները սերտորեն փոխկապակցված են ապագաղութական և/կամ սոցիալական ակտիվիզմի հետ, և նրանց բազմազանությունը կբերի մի շարք քննադատական հետազոտական լաբերի, աշխատարանների և կլոր-սեղանների քննարկումների, որոնք կուղեկցվեն հետփառատոնյան հրապարակումներով՝ Urvakan Reader-ի տեսքով»,-եզրափակում են փառատոնի կազմակերպիչները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]