Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվն աճել Է գրեթե վեց անգամ

Վրաստանում Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվն աճել Է գրեթե վեց անգամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստան Է այցելել Ռուսաստանի 403,9 հազար քաղաքացի, ինչը 486,1 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում եւ 52,9 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Զբոսաշրջության ազգային վարչակազմի կայքում:

Գերատեսչության տվյալներով՝ միջազգային ճանապարհորդների՝ Վրաստան այցերի թիվը 2022 թվականի հունվար-հուլիսին 214,4 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Վրաստանը տարվա սկզբից ի վեր յոթ ամսվա ընթացքում ընդունել Է 2,3 միլիոն միջազգային այցելուների՝ 52,8 տոկոսով պակաս, քան մինչեւ 2019 թվականի համավարակը: Այցելությունների ընդհանուր թվից 1,7 միլիոնը եղել են տուրիստական, ինչը 162 տոկոսով ավելի, քան 2021 թվականի հունվար-հուլիսին:

2019 թվականի համեմատությամբ հոսքը վերականգնվել Է 61,9 տոկոսով: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն Է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների թվով: Միայն 2022 թվականի հուլիսին երկիր Է այցելել Ռուսաստանի 156,7 հազար քաղաքացի, ինչը 525,5 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանում եւ 1,5 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Նաեւ աճել Է վրացական սփյուռքի այն ներկայացուցիչների թիվը, որոնք այցելում են պատմական հայրենիք: Հունվար-հուլիսին նրանք Վրաստան են ժամանել 147,2 հազար անգամ: Դա 136 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]