Հասարակական

Ադրբեջանցի հաքերները հարձակման են ենթարկել հունական Greek City Times-ը Ալիևի ռեժիմի մասին հոդված հրապարակելուց հետո

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի հաքերները հարձակման են ենթարկել հունական Greek City Times-ը Ալիևի ռեժիմի մասին հոդված հրապարակելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական Greek City Times պարբերականի կայքէջը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակման՝ Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին հոդված հրապարակելու համար, որը դուր չի եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Greek City Times պարբերականի լրագրող Փոլ Անտոնոպուլոսը:

Փոլ Անտոնոպուլոսը գրել է, որ «Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին» վերնագրով հոդվածը հրապարակելուց հետո Greek City Times-ը ադրբեջանցի հաքերների կողմից մեկ ժամ ենթարկվել է հաքերային հարձակման:

«Բռնապետ Ալիևը, ով վերահսկում է գործողությունները, դժգոհ է»,- գրել է Անտոնոպուլոսը:

Ավելի վաղ, հունական Greek City Times պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ: Greek City Times-ի լրագրողը ներկայացրել էր 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում