1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չարենցավանում վիճաբանության ժամանակ 34-ամյա բնակիչը դանակահարել է 26- ամյա երիտասարդին

Չարենցավանում վիճաբանության ժամանակ  34-ամյա բնակիչը  դանակահարել է 26-
ամյա երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չարենցավան» բժշկական ահազանգ էր ստացվել, որ ազդրի ծակած վերքերով բուժօգնության է դիմել չարենցավանցի 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վաճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 34-ամյա համաքաղաքացին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 34-ամյա բնակիչը օգոստոսի 12-ին ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]