Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 քաղաքացի

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 84 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 738-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 7396 նոր դեպք, 1341  մարդ հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 459 հազար 175 դեպքից 7 մլն 140 հազար 272-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1469 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 827 հազար 712 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 199 հազար 805 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 319 հազար 127-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]