Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում կատարեց Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում

Գեղարքունիքի մարզպետը  մշտադիտարկում կատարեց Գավառ քաղաքի 
ճանապարհաշինական տեղամասում

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում կատարեց  Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ,  ինչպես տեղում ներկայացրեց    ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ տնօրեն Ժորա Խաչատրյանը, հիմնանորոգվող  միջպետական նշանակության  Մ-10-Գավառ ճանապարհի երկարությունը 3,4 կլիոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկ փողոցները եւ Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ  536 միլիոն 606 հազար դրամ։

Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք եւ ավելի քան 60   հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։

Օգոստոսի 12-ի դրությամբ արդեն նախկին ասֆալտետոնյա ծածկը եւ հողի շերտը հեռացվել է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Որոշ տեղերում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, սկսվել է ասֆալտբետոնյա առաջին շերտի տեղադրումը Հրանտ Հակոբյան փողոցում՝ մոտ 500 գծամետր երկարությամբ եւ 4000 քառակուսի մետր մակերեսով:  Զուգահեռաբար ընթանում են նաեւ մայթերի կառուցման աշխատանքները: Մարզպետը շինարարների  հետ քննարկեց շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, արեց դիտողություններ եւ առաջարկություններ։ Վերջում  Կարեն Սարգսյանը ներկայացրեց այցից ստացած տպավորությունները։ «Այստեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ հասցնենք միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումն  ավարտել՝ ճանապարհային անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով։ Իսկ ասֆալտպետոնյա երկրորդ շերտը կտեղադրվի եկող տարվա ընթացքում, եղանակային բարվոք պայմաններ ունենալուն պես: Վերջին օրերին, կապված  ահռելի ծավալների շինարարության հետ, չափազանց դժվարացել է ճանապարհային երթեւեկությունը Հրանտ Հակոբյան, Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում: Խնդիրն արագ կարգավորելու համար շինարարներին մեր կողմից առաջարկվեց՝ անել հնարավորը, որպեսզի մինչեւ եկող երեքշաբթի օրը, առաջիկա մի քանի օրերի ընթացքում, ավարտի հասցվի  միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը ճանապարհի որոշակի  եւ համապատասխան հատվածներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կանոնակարգված երթեւեկություն: Ինչ վերաբերում է ճանապարհաշինական տեմպերին, ապա դրանք առայժմ գոհացուցիչ են»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]