Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր

Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը 
երկիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և արգելում է Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը Էստոնիա, որոնք  ունեն Էստոնիայի կողմից տրված վիզա և մտադիր են այցելել երկիր զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը:

«Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանի քաղաքացին, ում Էստոնիան տվել է Շենգենյան վիզա և, ում այցելության նպատակը զբոսաշրջությունն է, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը, ապա օգոստոսի 18-ից  այլեւս չի կարողանա մտնել Էստոնիա», - հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարությունը պարզաբանել է, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնց մուտքի վիզա է տրվել Շենգենյան համաձայնագրի մեկ այլ մասնակից երկրի կողմից կամ որոնք արդեն գտնվում են Շենգենյան գոտում, կարող են մուտք գործել Էստոնիա: Երկիր մուտք գործելու օրինականությունը կամ դրա բացակայությունը ստուգում և ապահովում են ոստիկանությունը և սահմանապահ վարչությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]