Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալեքսանդր Միլկովիչը հանդես կգա «Փյունիկ»-ում

Ալեքսանդր Միլկովիչը հանդես կգա «Փյունիկ»-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի. թիմին է միացել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը

Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։

Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:

Բելգրադի «Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22թթ․ խաղարկությունների խմբային փուլերում։

Պերմի «Ամկարի» կազմում սերբ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 51 խաղ, իսկ նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվել է 900 հազար եվրո։

Միլկովիչը ժամանակին հանդես է եկել Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում և 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։

Նշենք, որ 2019/20թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը խաղացել է Երևանի «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացնելով 13 խաղ։

Միլկովիչի վերջին թիմը «Պարտիզանն» էր, որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի Սուպերլիգայում մասնակցել է 13 հանդիպման, ինչպես նաև սերբական թիմի հետ հասել է մինչև Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակիչ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]