Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած  նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող նավը ուղևորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ: Մարշալյան կղզու դրոշով «Թոեն» նավը մեկնել է նույն նավահանգստից և շարժվել դեպի թուրքական Թեքիրդաղ նավահանգիստ՝ տանելով 3000 տոննա արևածաղկի սերմեր։

Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 13-ին հացահատիկ գնելու համար Թուրքիայից մեկ այլ նավ կմեկնի Ուկրաինա։

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի սկզբից ուկրաինական ծովային նավահանգիստներից մեկնել են 16 նավ, որոնք տեղափոխել են 450 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք:

Հուլիսին Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը հնարավորություն է տվել 5-ամսյա դադարից հետո վերսկսել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից: Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դադարեցվել էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով: 

 



 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]