Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

«Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։  Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։

Դեպքի վայրում ինտենսիվ կերպով շարունակվում են հրդեհաշիջման և փրկարարա-որոնողական աշխատանքները, որոնց ավարտից, ինչպես նաև անվտանգության համարապասխան միջոցառումներից անմիջապես հետո տեղում կիրականացվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։

ՀՀ դատախազությունը, ինչպես նաև նախաքննական մարմինը պարբերաբար տեղեկատվություն կհաղորդեն իրականացվող քննության ընթացիկ վիճակի, արդյունքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]