Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է 5,5 միլիոն, ինչը 0,6 միլիոնով պակաս Է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը նվազում Է երրորդ շաբաթն անընդմեջ:

Յոթ օրում քովիդի պատճառով մահացել Է շուրջ 15 հազար մարդ: Այս մակարդակում մահացությունը պահպանվում Է հուլիսի վերջից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդացության լուրջ նվազում Է նկատվում Եվրոպայի երկրներում, որտեղ անցյալ ամսին այն ամենաբարձրն Էր աշխարհում: Այսպես, Գերմանիայում ցուցանիշները եռակի նվազել են. եթե հուլիսի կեսերին այնտեղ հայտնաբերել են օրական շուրջ 150 հազար ախտահարված, ապա այժմ՝ 50 հազարից պակաս:

Իտալիայում եւ Ֆրանսիայում նվազումը համապատասխանաբար հինգ եւ յոթ անգամ Է՝ օրական մինչեւ 20 հազար հիվանդացած: Բացի դանից, վարակի տարածման տեմպերը կտրուկ պակասել են Լատինական Ամերիկայի պետություններում: Եթե Մեքսիկայում մեկ ամիս առաջ օրական արձանագրում Էին քովիդի ավեքի քան 30 հազար դեպք, վերջին օրերին՝ 15 հազարից պակաս:

Պերուում նվազումը 1,5 անգամ Է (մինչեւ 8 հազար ախտահարված 24 ժամում), Կոլումբիայում՝ 3,5 անգամ (մինչեւ հազար): Անցյալ ամսվա վերջից հիվանդացությունը կիսով չափ նվազել Է նաեւ Ավստրալիայում: Այժմ այնտեղ օրական հիվանդանում Է 20 հազարից փոքր-ինչ ավելի բնակիչ:

Ցուցանիշների կտրուկ աճ Է նկատվում Ասիայում: Օրինակ՝ Հարավային Կորեայում հիվանդացությունն ապրիլից ի վեր հասել Է առավելագույին: Երկրում կրկին արաձնագում են 120 հազարից ավելի հիվանդացած: Ճապոնիայում մեծությունները գերազանցել են 240 հազարը, ինչը 2,5 անգամ ավելի Է, քան փետրվարյան ալիքի ժամանակ, եւ երկրի համար առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր: Նաեւ նոր բռնկում են նկատվում Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Ֆիլիպիններում: Աճ Է արձանագրվել նաեւ Ռուսաստանում, որտեղ քովիդով հիվանդացությունը մարտի վերջից ի վեր հասել Է առավելագույնին:

Վերջին հինգ օրում երկրում հայտնաբերում են օրական 20 հազարից ավելի ախտահարված: Կորոնավիրուսի պատճաով մահացության կտրուկ աճ Է նկատվում Ճապոնիայում, որտեղ վերջին օրերին մահանում Է ավելի քան 200 մարդ: Սակայն դա տակավին ամենից բարձր Է Նահանգներում , որտեղ շաբաթվա ընթացքում արձանագրվել Է 2,2 հազար մահվան դեպք: Բրազիլիայում այդ թիվը կազմել Է 1,4 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]