1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի  տոկունությամբ. Արցախի նախագահը 
ցավակցական ուղերձ է հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:  Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի  տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]