Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը և Ճապոնիայի օտարերկրյա 
ներդրումների ինստիտուտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Enterprise Armenia) և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտի (Japan Institute for Overseas Investment) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի առցանց ստորագրման արարողությանը մասնակցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Օհանեսյանը, JOI-ի նախագահ Տոշիյուկի Կոսուգին, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ դեռևս ամիսներ առաջ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման և հույս է հայտնել, որ այն լրացուցիչ գործիք կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ոլորտում առկա համագործակցության խորացման համար՝ ամրապնդելով 2018 թվականից Հայաստանի և Ճապոնիայի միջև գործող ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթները և նպաստելով նշված ոլորտում առկա ներուժի իրացմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում գործողությունների ծրագիր մշակել և առցանց հանդիպումներից բացի կազմակերպել նաև փոխայցելություններ և ունենալ առկա հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]