1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարան

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթսի նահանգ) գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել Է Թայվանի Օրենսդիր յուան (խորհրդարան): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ամերիկացի օրենսդիրները մամուլի համար փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացրել արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեում՝ կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների հետ:

Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արծարծվել են Վաշինգտոնի կողմից Թայվանի նկատմամբ ավելի հստակ ռազմավարության ընդունման, ինչպես նաեւ ազատության եւ ժողովրդավարության արժեքների համատեղ պաշտպանության անհրաժեշտության հարցեր:

Սպասվում Է, որ Թայբեյում ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին նաեւ կընդունի Թայվանի վարչակամզմի ղեկավար Ցայ Ինվենը: Որոշ տվյալներով՝այդ հանդիպումն արդեն կայացել Է, բայց դրա մասին պաշտոնապես չի հաղորդվել: Այցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներն առայժմ ոչ մի կարգի հայտարարություններ չեն արել զանգվածային լրատվամիջոցների համար եւ ամեն կերպ խուսափել են մամուլի ուշադրությունից:

Պատվիրակությունն օգոստոսի 14-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Թայվան, որը նախօրոք չի հայտարարվել: Հիշյալ խմբի մեջ են մտնում Կոնգրեսի հինգ անդամներ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից: Թայվանի նեղուցի տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 2 – 3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ են անցկացրել կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր կղզին պահպանում Է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որը մայր ցամաքում գոյություն ուներ մինչեւ կոմունիստների իշխանության գլուխ անցնելը: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում Է երկրների մեծամասնությունը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]