1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց

Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց

ԳԱՎԱՌ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կառավարության կողմից 2021 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում շարունակվում են չորս փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացվող աշխատանքներին ծանթանալու նպատակով Վարդենիկ գյուղի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետին ուղեկցել է Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը: Վարդենիկի չորս փողոցների սալիկապատման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։  

Ինչպես տեղում ներկայացրել է շինարարական աշխատանքներն իրականացնող  «Արդիանշին»  ՍՊԸ տնօրեն  Ստեփան Խաչատրյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է  ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Սալիկապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 4 հազար գծամետր՝ 23 հազար քառակուսի մետր  մակերեսով: 2022 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ արդեն շինարարությունն ավարտվել է մոտ 60 տոկոսով: Շինարարական աշխատանքների ավարտ է նախատեսված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:  Շինարարի հավաստմամբ՝ կան բոլոր անհրաժեշտ պայմանները եւ հնարավորությունները՝ շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու համար: Այցի ավարտին իր նկատառումները ներկայացրել է  մարզպետ Կարեն Սարգսյանը: «Փողոցների սալիկապատումը տուֆ քարով առանձնահատուկ է նրանով, որ այն ավելի դիմացկուն է ասֆալտապատումից եւ ավելի երկարաժամկետ շահագործման հնարավորություն ունի: Այս ծրագրի իրականացմամբ Վարդենիկ գյուղի հազարավոր բնակիչներ ունենալու են միանգամայն բարեկարգ ու սալիկապատ փողոցներ, որոնք տասնամյակներ շարունակ անբարեկարգ ու անհրապույր էին մնացել, իսկ մինչեւ տարեվերջ, հուսով եմ, այստեղ մենք կունենանք միանգամայն այլ ու բարվոք պատկեր: Շինարարներին հորդորեցի խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, միաժամանակ արագացնել շինարարության տեմպերը եւ անել հնարավորը սահմանված ժամկետներում ճանապարհների հիմնանորոգումն ավարտելի հասցնելու համար»,-նշել է Կարեն Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]