1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւանի Գոմաձոր թաղամասում տեղադրվել է Արցախյան վերջին պատերազմի հերոս Լեւոն Լեւոնյանի հուշախաչքարը

Սեւանի Գոմաձոր թաղամասում տեղադրվել է Արցախյան վերջին պատերազմի հերոս 
Լեւոն Լեւոնյանի հուշախաչքարը

ԳԱՎԱՌ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սեւանի համայնքապետարանի, գոմաձորցիների, ընկերների ու հարազատների միջոցներով նոր կառուցված ու բարեկարգված Գոմաձորի մշակույթի պալատի դիմացի պուրակում տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած  Լեւոն Լեւոնյանի եւ 44-օրյա պատերազմում նահատակված մյուս հերոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի բացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, հուշաքարի բացումն  ուղեկցվել է հուշ-ցերեկույթով:

«Լեւոնն ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ մեկնեց ռազմաճակատ։ Հենց առաջին օրից նետվել է ռազմադաշտ, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին,  ԱԹՍ-ի հարվածից:

Օգոստոսի 13-ին Լեւոնը կդառնար 22 տարեկան: Ի հիշատակ հերոսի՝ տեղի ունեցավ նրա անունով հուշախաչքարի բացումը:

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս Լեւոն Լեւոնյանի ծննդյան օրվա արարողություններին ներկա էին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը, փաստաբաններ, հարազատ դպրոցի ուսուցիչները, ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված սեւանցիների ծնողներ, գոմաձորցիներ, հերոսի հարազատները եւ ընկերները»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]