Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկը Իրանի քաղաքացի է

«Սուրմալու»-ի  պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկը Իրանի քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում պարզվել է, որ անհետ կորած են համարվում 18 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված անհետ կորածների անվանացանկում կա նաև Իրանի քաղաքացու անուն:

Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

Մարատ Շահբազյան

Սիրարփի Խաչատրյան

Մարիամ Խաչատրյան

Հարութ Գարաքյան

Գագիկ Կարապետյան

Արտավազդ Հայրապետյան

Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

Վանիկ Ամիրխանյան

Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

Արամ Հարությունյան

Դավիթ Մխիթարյան

Վանիկ Կարապետյան

Նարինե Կարապետյան

Վալոդ Կարապետյան

Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]