1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիեւը մինչեւ տարեվերջ Արեւմուտքից 12 - 16 միլիարդ դոլար ստանալու հույս ունի

Կիեւը մինչեւ տարեվերջ Արեւմուտքից 12 - 16 միլիարդ դոլար ստանալու հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան մինչեւ 2022 թվականի վերջը հույս ունի ստանալու եւս 12 – 16 միլիարդ դոլար արեւմտյան գործընկերներից: Օգոստոսի 15-ին այդ մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Սերգայ Մարչենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամեն ինչ կախված Է անցկացված բանակցությունների հաջողությունից, մինչեւ 30 միլիարդ դոլար կարող Է լինել:

Մենք արդեն ստացել ենք 14 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ տարեվերջ կարող ենք ստանալ 12 միլիարդից մինչեւ 16 միլիարդ դոլար»,- ասել Է նախարարը: Մարչենկոյի խոսքով՝ արդեն սեպտեմբերին կառավարությունն սպասում Է մակրոֆինանսական աջակցության ծրագրով մուտքեր ԵՄ-ից:

Ընդամենը ծրագրով Կիեւը պետք Է ստնանա 8 միլիարդ եվրո. փողը կփոխանցվի մի քանի մասնաբաժիններով: Նախարարը հույս Է հայտնել, որ «մակրոֆինանսական օժանդակությունն Ուկրաինան կստանա լրիվ ծավալով»:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինային կտրամադրեն 4,5 միլիարդ դոլար նրա բյուջեի օժանդակության համար: Միջոցները կտրամադրվեն Միջազգային զարգացման գործակալության կողմից, որը գործում Է Պետդեպարտամենտի կառույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]