Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար

Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է, փրկարարները վերացնում են հնարավոր ռիսկերը, նոր աշխատանքներ իրականացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը:

«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան մարդկանց ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյանում է: Փրկարարական աշխատանքները չեն դադարում, հաշվի են առնվում ռիսկերը, անվտանգության կանոնները, պետք է վերացնենք ռիսկերը, որ կարողանանք աշխատել: Շինության փլուզման վտանգ կա՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան կախված, դրանք պետք է հեռացնենք, նոր կարողանանք փրկարարական աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից, տրակտորի աշխատելուց հնարավոր է դիակներ վնասվեն: Փորձում ենք խուսափել նման դեպքերից»,- ասաց Վարդազարյանը:

Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալի խոսքով՝ ներկայումս  փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 փրկարար ծառայող, 102 կամավոր Հայկական կարմիր խաչ ընկերությունից և 15 կամավոր «ՈՄԱ» կազմակերպությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]