1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները հուլիսին առաջին անգամ գերազանցել են մինչհամավարակային մակարդակը

Վրաստանում զբոսաշրջությունից եկամուտները հուլիսին առաջին անգամ գերազանցել 
են մինչհամավարակային մակարդակը

 ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիս ամսին  համավարակից հետո առաջին անգամ զբոսաշրջությունից եկամուտները Վրաստանում գերազանցել են 2019 թվականի տվյալները, մենք ունենք եկամուտների ռեկորդային մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է կառավարության օգոստոսի 15-ի նիստում:

Զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը հուլիս ամսին կազմել Է 476 միլիոն դոլար, ինչը 20 տոկոսով ավելի Է 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Իսկ եթե դա համեմատենք 2021 թվականի ցուցանիշի հետ, ապա այն մոտավորապես 130 տոկոսով ավելի Է, իսկ ճամփորդություններից ընդհանուր հասույթը հունվար-հուլիսի ընթացքում կազմել Է 1,6 միլիարդ դոլար: «Դուք տեսնում եք, որ երկիր են մուտք գործել բազմաթիվ զբոսաշրջիկներ: Այժմ ցանկանում եմ ձեզ ասել, որ հուլիսին ճամփորդություններից եւ զբոսաշրջությունից եկամուտները համավարակից հետո առաջին անգամ գերազանցել են 2019 թվականի տվյալները: Այն ոչ միայն վերականգնվել Է եւ հավասարվել, այլեւ գերազանցել Է 2019 թվականի տվյալները, իսկ մեզ մոտ եկամտի ռեկորդային մակարդակ Է»,-ասել Է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, արտահանման եւ զբոսաշրջության բնագավառում նկատվող միտումները թույլ են տալիս խոսել տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մասին: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ միջազգային ճանապարհորդների այցերի թիվը Վրաստանում 2022 թվականի հունվար-հուլիսին 214,4 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Երկիրը տարեսկզբից ի վեր յոթ ամսվա ընթացքում ընդունել Է 2,3 միլիոն միջազգային այցելուների՝ 52,8 տոկոսով պակաս, քան մինչեւ համավարակը՝ 2019 թվականը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]