Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Սուրմալու» կենտրոնի պայթյունի ազդեցությունն օդի որակի վրա. պարզաբանում է հիդրոօդերևութաբանության կենտրոնը

«Սուրմալու» կենտրոնի պայթյունի ազդեցությունն օդի որակի վրա. պարզաբանում է 
հիդրոօդերևութաբանության կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ ներկայացնելով օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակի տվյալները:

«Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:  Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:  Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]