Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պարեկները Երևանում, Լոռիում և Շիրակում օգոստոսի 8-ից 15-ը հայտնաբերել են 2 հազ. 892 խախտում

Պարեկները Երևանում, Լոռիում և Շիրակում օգոստոսի 8-ից 15-ը հայտնաբերել են 2 հազ. 
892 խախտում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն օգոստոսի 8-ից 15-ը ՀՀ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1729 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ 54 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 10-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 212-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 562-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 60 անձի։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1163 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 112 անձ։ 14 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 118-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 579-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 9 անձի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]